Իրան

Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ հետևանքներ կլինեն Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի՝ իրանական անվտանգության ուժերի կողմից մի քանի ժամով ձերբակալվելու պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարոն այս մասին գրել է X սոցիալական հարթակում։

Նրա խոսքով՝ ֆրանսիացի պաշտոնյաները ձերբակալվել են առանց պատճառի, հարցաքննվել, իսկ նրանցից մեկը նաև բռնության է ենթարկվել։ Ավելի ուշ նրանք կարողացել են վերադառնալ դեսպանատուն։

«Իրանի արտաքին գործերի նախարարին հայտնել եմ, որ մեր աշխատակիցների անձեռնմխելիության այս չափազանց լուրջ և անընդունելի խախտումներն անհետևանք չեն կարող մնալ»,- գրել է Բարոն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում