Սևան քաղաքում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
1 րոպեի ընթերցում

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 20-ին ժամը 11.00-ից մինչև հուլիսի 21-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի մի շարք հասցեների ջրամատակարարումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
Ըստ հաղորդագրության՝ կդադարեցվի Իսակովի, Ազատության, Գայի, Գ. Նժդեհի, Մարզպետունու, Նավավարների, Կոմիսարների, Պ.Սևակի, Սունդուկյան, Խորհուրդներ, Փափազյան, Էներգետիկների, Խաղաղության, Գրիբոյեդովի, Գործարանային, Կոմիտասի, Բաբաջանյան, Շինարարների, Սայաթ-Նովայի, Սարգիս Սևանեցի, Ֆրանսիական, Ձկնորսների փողոցների, Նաիրյան փող. 168-189 շենքերի, Նալբանդյան փող. 40-65 շենքերի, Կառավարական առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Սևան և հարակից այլ իրավաբանական սպառողների ջրամատակարարումը: