Աշխարհ

Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել

1 րոպեի ընթերցում

Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել

Օմանի ափերի մոտ հունական «Dynacom Tankers» ընկերության երկու նավթատար հուլիսի 20-ին հարվածների են ենթարկվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Reuters-ը հայտնում է, որ Մալթայի դրոշով նավարկող «Kavomaleas» նավթատարին երկու արկ է հարվածել, ինչի հետևանքով շարժիչային բաժանմունքում հրդեհ է բռնկվել։ Նավապետը որոշել է տարհանել անձնակազմին։ Բոլոր նավաստիները անվտանգ տեղափոխվել են ափ։

Արկի հարվածի է ենթարկվել նաև Լիբերիայի դրոշով նավարկող «Acheloos» նավթատարը, որը կարող է տեղափոխել շուրջ երկու միլիոն բարել նավթ։ Անձնակազմն անվտանգ է, նավը տեղափոխվել է խարիսխի վայր՝ վնասների գնահատման համար։

Երկու նավերն էլ անցնում էին Հորմուզի նեղուցի հարավային միջանցքով։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ երկու նավթատար պայթել և անշարժացել են այդ երթուղով անցնելու ժամանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում