Հասարակական

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին, 19-ին՝ շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը, 18-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին շրջաններում՝ նաև ամպրոպ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում16-19մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-5աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Armenia 15_10_23.png (313 KB)

Ըստ աղբյուրի՝ Երևանում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 17-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին, 18-19-ին սպասվում է անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում16-18մ/վրկ արագությամբ։

Yerevan 15_10_23.png (30 KB)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում