Միջազգային

ՆԱՏՕ-ն երկու AWACS ինքնաթիռ կուղարկի Լիտվա՝ «ՌԴ ռազմական գործունեությունը վերահսկելու համար»

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն երկու AWACS ինքնաթիռ կուղարկի Լիտվա՝ «ՌԴ ռազմական գործունեությունը վերահսկելու համար»

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքը երկու AWACS հետախուզական ինքնաթիռ կուղարկի Լիտվա՝ «վերահսկելու Ռուսաստանի ռազմական գործունեությունը ՆԱՏՕ-ի սահմանների մերձակայքում»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է դաշինքի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

«ՆԱՏՕ-ն Լիտվայի Շյաուլյայ քաղաքում ժամանակավորապես կտեղակայի օդային նախազգուշացման և վերահսկման (AWACS) հետախուզական ինքնաթիռներ: Երկու ինքնաթիռներից առաջինը կժամանի հինգշաբթի օրը (2023 թ. սեպտեմբերի 28-ին) և Ռուսաստանի ռազմական գործունեության վերահսկման առաքելություն կիրականացնի դաշինքի սահմանների մերձակայքում», - նշվում է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների՝ ՆԱՏՕ-ն ընդլայնել է օդում իր ներկայությունը դաշինքի հարավային թևում՝ օգտագործելով կործանիչներ, հետախուզական ինքնաթիռներ և նավեր։ Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն լրացուցիչ չորս F-16 կործանիչներ է տեղակայել Ռումինիայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում