Ուկրաինան ընթացիկ տարում ավելի քան 54 միլիարդ դոլար կուղղի ռազմական ծախսերի համար
2 րոպեի ընթերցում
![Ուկրաինան ընթացիկ տարում ավելի քան 54 միլիարդ դոլար կուղղի ռազմական ծախսերի համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/09/1120298.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան ընթացիկ տարում 54,1 միլիարդ դոլար կուղղի ռազմական ծախսերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկրի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է իր Telegram ալիքում։
Ukraine today received the eighth tranche of €1.5bln macro-financial assistance from .
In total, EU budget support to in 2023 already amounts to €13,5 billion.
The overall support to #Ukraine has reached around €70 bln since the russia’s full scale invasion of…
— Denys Shmyhal (@Denys_Shmyhal) September 22, 2023
«Ընդհանուր առմամբ, պետությունն այս տարի անվտանգության և պաշտպանության հատվածին գրեթե 2 տրիլիոն գրիվնա (54,1 միլիարդ դոլար) կհատկացնի: Անցյալ տարի Ուկրաինան տնտեսությունը տեղափոխեց ռազմական ռելսերի վրա: Խաղաղ ժամանակի ամբողջ բյուջեն նախատեսված է զինված ուժերի համար անհրաժեշտ ամեն ինչի գնման և ստեղծման համար», - գրել է Շմիգալը։
Իսկ X-ի իր միկրոբլոգում նա հայտնել է, որ Ուկրաինան Եվրամիությունից ստացել է մակրոֆինանսական օգնության 8-րդ տրանշը՝ 1,5 մլրդ եվրոյի չափով։ Ընդհանուր առմամբ, 2023 թ․-ին ԵՄ բյուջեից Ուկրաինային օգնությանն արդեն հատկացվել է 13,5 մլրդ եվրո։ Իսկ 2022 թ․ փետրվարին Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից ի վեր Կիևին ԵՄ-ի օգնությունը հասել է 70 մլրդ եվրոյի։