Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2681-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2681-ի, տուժածներինը՝ ավելի քան 2,5 հազարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով թագավորության ներքին գործերի նախարարության տվյալները:

«Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2681-ի.. Տուժածների թիվը 2501 է», - ասվում է հաղորդագրության մեջ:

Մարոկկոյում սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է մոտ 11-18 կմ խորության վրա ՝ Մարաքեշից 70 կմ հարավ: Այն դարձել է ամենաուժեղը վերջին 120 տարվա ընթացքում, ընդ որում Հյուսիսային Աֆրիկայում նման տարերային աղետները համեմատաբար հազվադեպ են տեղի ունենում: Սեպտեմբերի 10-ին Մարոկկոյի թագավոր Մուհամեդ 4-րդը եռօրյա սուգ Է հայտարարել:

Հայերեն

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ