Կիևը և Օդեսան գիշերը հարձակման են ենթարկվել․ կա 1 զոհ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի Կիևի և Օդեսայի մարզերը գիշերը հարձակման են ենթարկվել հրթիռներով և կամիկաձե ԱԹՍ-ներով։ Գրոհի հետևանքով Օդեսայում կա 1 զոհ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Ըստ Կիևի իշխանությունների՝ ռուսական կողմը մայրաքաղաքը գրոհել է Х-101, Х-555, Х-55 և այլ տեսակի հրթիռներով, որոնք արձակվել են ռազմավարական ավիացիայի ՏՈւ-95ՄՍ ինքնաթիռներից։

Ըստ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի՝ բոլոր օդային թիրախները ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի կողմից։

Հաղորդվում է, որ հրթիռների բեկորների ընկնելու հետևանքով Կիևի մարզի երկու շրջաններում հրդեհներ են բռնկվել։

Հարձակման է ենթարկվել նաև Օդեսայի մարզը։ Ըստ Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի՝ ռուսական կողմը երեք ժամ շարունակ գրոհել է Իզմայիլի շրջանը։ Ստացած վնասվածքներից մահացել է գյուղատնտեսական ձեռնարկության աշխատակիցներից մեկը։ Մի քանի բնակավայրերում ավերածություններ և հրդեհներ են եղել։

Հայերեն

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը