Միացյալ Նահանգներ

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ հետախուզական տվյալների փոխանակումը շարունակվում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Դուք հարցնում եք՝ արդյոք մենք հետախուզական տվյալներ ստանում ենք ամերիկյան կողմից։ Այո, մենք շարունակում ենք այդ համագործակցությունը։ Ճիշտ է, անցած գիշեր տեղի ունեցած հարձակման ժամանակ օդային տագնապի ազդանշանը հնչեցվել է ուշացումով։ Սակայն դա պայմանավորված էր ռուսական կողմի կիրառած սպառազինության հատուկ տեսակով», - հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի ժամանակ ասել է Սիբիհան։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևի ուղղությամբ ռուսական բալիստիկ հրթիռների արձակումից առաջ Ուկրաինան նախազգուշացում չի ստացել գործընկերներից։ Նա, սակայն, չէր հստակեցրել, թե կոնկրետ որ գործընկերների մասին է խոսքը։

Ավելի վաղ Financial Times պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ անցյալ շաբաթ ԱՄՆ ներկայացուցիչները սպառնացել են դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը Կիևի հետ՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների պատճառով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում