SHELL ապրանքանիշի անունից համացանցում տարածվող ներդրումային առաջարները կեղծ են և բրենդի հետ որևէ առնչություն չունեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին շրջանում համացանցում առավել ակտիվացել են դրամաշորթությունն ու խաբեբայությունը, որոնք իրականացվում են անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքերի և սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերի միջոցով։ Զեղծարարներն ապօրինաբար օգտագործել են նաև SHELL ապրանքանիշի անունն ու քաղաքացիներին առաջարկել ձեռք բերել SHELL-ի բաժնետոմսեր, կատարել կեղծ ներդրումներ և ստանալ շահույթ։

«Զգուշացնում ենք, որ նմանատիպ ցանկացած հայտարարություն և գործողություն խարդախության դրսևորում է, չի համապատասխանում իրականությանն ու SHELL ապրանքանիշի հետ որևէ կապ չունի։

Տեղեկացնում ենք, որ SHELL ապրանքանիշը դրամական միջոցների ներգրավում կամ ներդրումային կամ բաժնետոմսերի վաճառքի որևէ ծրագիր չի իրականացնում, և համացանցում առկա հայտարարություններն ու առաջարկները կեղծ են և միանշանակ խարդախության դրսևորում են։ Մեր քաղաքացիներին խնդրում և հորդորում ենք ծայրահեղ ուշադիր լինել առցանց միջավայրում, խուսափել անձնական և բանկային տվյալների, հեռախոսահամարների տրամադրումից անհայտ օգտատերերի, պարտադիր ստուգել տեղեկավությունն ու օգտվել միայն պաշտոնական էջերից, որպեսզի խուսափեք դրամակորզության և խաբեության զոհ դառանլուց», նշվում է Հայաստանում SHELL ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչ «Ռոյալ Օյլ» ՍՊ ընկերության մամուլի հաղորդագրությունում

Նշենք, որ Shell ապրանքանիշն արդեն պաշտոնապես Հայաստանում է այս տարվա հունիսից։ «Ռոյալ Օյլ» ՍՊ ընկերությունը Shell-ի հետ համագործակցությամբ առաջիկա 5 տարիների ռազմավարության շրջանակում ծրագրում է հանրապետության տարբեր հատվածներում բացել շուրջ 25 Shell բենզալցակայան` նպատակ ունենալով ստեղծել նոր սերնդի բենզալցակայանների ցանց, հայկական շուկա ներմուծել եվրոպական չափանիշներին համապատասխանող բարձրակարգ վառելիք և իրականացնել բարձրորակ սպասարկում։

Եվս մեկ անգամ խնդրում ենք լինել զգոն. ստորև ներկայացնում ենք կեղծ կայքի օրինակը, որի միջոցով անհայտ անձինք SHELL ապրանքանիշի անունից առաջարկում են ներդրումներ կատարել Ընկերությունում»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Հայերեն

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք