Միջազգային

Լատվիան և Լիտվան հայտարարել են Ուկրաինային նոր ռազմական օգնություն տրամադրելու մասին

1 րոպեի ընթերցում

Լատվիան և Լիտվան հայտարարել են Ուկրաինային նոր ռազմական օգնություն տրամադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիտվան հայտարարել Է Ուկրաինային 41 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին, իսկ Լատվիան հանձնել է ՄԻ-17 ուղղաթիռ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են Լիտվայի և Լատվիայի պաշտպանության նախարարներ Արվիդաս Անուշաուսկասը և Ինարա Մուրնիեցեն։

«Լիտվան 41 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է ուղարկում Ուկրաինա, որում ներառված է զինամթերք, հրացաններ, ծովային դիտարկման ռադիոտեղորոշիչ ռադարներ, հակադրոններ և այլն»,- Լիտվայի պաշտպանության նախարարը գրել է X-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոգում։

Լատվիայի պաշտպանության նախարարը իր հերթին գրել է, որ երկրի զինված ուժերը Ուկրաինային են փոխանցել հերթական ՄԻ-17 ուղղաթիռը։

Նա ընդգծել է, որ Լատվիան Ուկրաինայի հետ կկանգնի մինչև լիակատար հաղթանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում