Լիբանանի խորհրդարանի նախագահի ներկայացուցիչներն Արամ Ա կաթողիկոսին խոստացել են զորավիգ լինել Արցախի արդար դատին

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն օգոստոսի 24-ին ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահի ներկայացուցիչներ, «Ամալ» շարժման քաղաքական դիվանի անդամներ, շարժման փոխնախագահ Շեյխ Հասան Ալ Մասրին եւ Սայիդ Աբբաս Նասր Ալ Դինին, որոնք կիսել են Վեհափառ Հայրապետի մտահոգությունն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման վերաբերյալ, հայտնել են իրենց զորակցությունը խոստացել հնարավորինս զորավիգ լինել հայ ժողովրդին և Արցախի արդար դատին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Հինգշաբթի, 24 Օգոստոս 2023-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքի վեհարանին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի խորհրդարանի նախագահ Նապիհ Պըրրիի ներկայացուցիչներուն։ Պատուիրակութեան անդամներն էին Ամալ շարժումին փոխ նախագահ Շէյխ Հասան Ալ-Մասրին եւ ճարտարապետ Սայիտ Ապպաս Նասր Ալ-Տինը, որոնք միաժամանակ շարժումին քաղաքական դիւանի անդամներն են։

Հանդիպման ընթացքին առաւելաբար քննարկումի նիւթ դարձան Լիբանանի նախագահական յառաջիկայ ընտրութեան առնչուած մօտեցումներն ու զարգացումները։ Նորին Սրբութիւնը հրամայական նկատեց շուտափոյթ նախագահական ընտրութիւն կատարելու անհրաժեշտութիւնը, յատկապէս նկատի ունենալով Լիբանանի մէջ ընկերային-տնտեսական տագնապին հետզհետէ խորացումը եւ ժողովուրդին դիմագրաւած դժուարութիւնները։

Հանդիպումը առիթ հանդիսացաւ նաեւ արծարծելու Արցախի շարունակուող շրջափակումը Ազրպէյճանի կողմէ։ Նորին Ս. Օծութիւնը այս ուղղութեամբ մեր ժողովուրդին ընդվզումը յայտնեց։

Ամալ շարժումին ներկայացուցիչները բաժնելով Վեհափառ Հայրապետին եւ հայ ժողովուրդին մտահոգութիւնը, շարժումին անունով իրենց զօրակցութիւնը յայտնեցին եւ խոստացան կարելիութեան սահմաններէն ներս զօրավիգ կանգնիլ հայ ժողովուրդին եւ Արցախի արդար դատին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/06/26