Էկվադորում նախագահի թեկնածուն սպանվել է նախընտրական միջոցառման ժամանակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում նախընտրական միջոցառման ժամանակ սպանվել է նախագահի թեկնածու Ֆեռնանդո Վիլավիսենսիոն, որը կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ խիստ պայքարի ջատագով էր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ ըստ տեղի լրատվամիջոցների՝ մոտ 30 կրակոց է լսվել, իսկ սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է Վիլավիսենսիոն պատրաստվում նստել մեքենա, երբ հրաձգություն է սկսվում։

Ըստ գլխավոր դատախազության՝ սպանության կասկածյալը մահացել է դեպքի վայրում ստացած վնասվածքներից։ Փոխհրաձգության հետևանքով նաև 9 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ օրենսդիր մարմնի անդամի թեկնածու և 2 ոստիկան։

Դատախազությունը նաև հայտնել է, որ հանցագործության հետ առնչության կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել։

Էկվադորի մի շարք քաղաքներում մարդիկ երթերի են դուրս եկել՝ դատապարտելով սպանությունը։

Տեղի ունեցածից հետո նախագահի մեկ այլ թեկնածու՝ Յակու Պերեսը, հայտարարել է իր նախընտրական արշավը դադարեցնելու մասին։

Էկվադորի Ազգային ժողովը ցրվել է 2023 թ. մայիսի 17-ին։ Երկրում արտահերթ համընդհանուր ընտրություններ պետք է կայանան մինչև այս տարվա վերջ։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին