Միջազգային

Պենտագոնում խոստացել են ուժեղացնել ռազմական ներկայությունն Ավստրալիայում

1 րոպեի ընթերցում

Պենտագոնում խոստացել են ուժեղացնել ռազմական ներկայությունն Ավստրալիայում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Ավստրալիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ավստրալիայում կավելացնի ռազմական ներկայությունը, ինչպես նաև ռազմամթերքի արտադրությունը և տիեզերքում ռազմական համագործակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»-ը՝ վկայակոչելով The Australian պորտալը:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ը մասնավորապես միջոցներ կներդնի Ավստրալիայի հյուսիսում բազաների արդիականացման համար, ավելի ակտիվ կվարի երկրում իր զինվորականների ռոտացիան: Ինչպես նաև ԱՄՆ-ը մտադիր է տարեկան կտրվածքով այստեղ նավեր ուղարկել ավստրալիական ռազմաօդային ուժերի հետ փոխգործակցության համար:

Լլոյդ Օսթինը նաև նշել է, որ ԱՄՆ-ը կօգնի Ավստրալիային արտադրել բազմակի արձակման հրթիռային համակարգեր (MLRS), կառավարվող հրթիռներ և կապահովի, որ ավստրալիական բանակին հասանելի լինի ռազմամթերքի առաջնահերթ տեսակները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում