Հասարակական

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հուլիսի 23-ի ցերեկը, 27-ինսպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-26-ին, 28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հարավարևելյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-25-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Armenia 23_07_23.png (295 KB)

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հուլիսի 23-ի ցերեկը, 27-28-ինսպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-ի երեկոյան ժամերին, 25-26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։

Yerevan 23_07_23.png (30 KB)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում