Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները ՀՆԱ-ի 2%-ը կսահմանեն որպես ռազմական ծախսերի նվազագույն չափ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի երկրները ՀՆԱ-ի 2%-ը կսահմանեն որպես ռազմական ծախսերի նվազագույն չափ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի անդամ երկրները Վիլնյուսի գագաթնաժողովում ՀՆԱ-ի 2%-ը կսահմանեն որպես ռազմական ծախսերի նվազագույն չափ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի գագաթնաժողովին ընդառաջ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

«Դաշնակիցները կընդունեն ավելի հավակնոտ նպատակներ և ՀՆԱ-ի 2%-ը կսահմանեն որպես տարեկան պաշտպանական ծախսերի նվազագույն չափ», - ասել է նա։

Ըստ Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ն 2023 թվականին ռազմական ծախսերը կավելացնի 8,3 %-ով։

«Այսօր մենք հրապարակում ենք պաշտպանական ծախսերի նոր գնահատումները: 2023 թվականին եվրոպացի դաշնակիցների մոտ և Կանադայում կլինի 8,3 %-ով աճ, դա տասնամյակների ընթացքում ամենամեծ աճն է», - ասել է նա՝ նշելով, որ վերջին 9 տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի պաշտպանական ծախսերն ավելանում են, և այս տարի դաշնակիցները լրացուցիչ 450 միլիարդ դոլար կծախսեն պաշտպանության համար։

ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաքում։ Բացի դաշինքի անդամ երկրներից, դրան կմասնակցեն նաև Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ղեկավարները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում