Թել Ավիվում տղամարդը վրաերթի է ենթարկել անցորդներին, այնուհետև սկսել դանակահարել նրանց․ կա 8 վիրավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի Թել Ավիվ քաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ վարորդը մեքենայով վրաերթի է ենթարկել անցորդներին։ Նա այնուհետև դուրս է եկել մեքենայից և սկսել դանակահարել մարդկանց։ Միջադեպի հետևանքով կա 8 վիրավոր։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ից, այս մասին հայտնել են Իսրայելի իշխանությունները։

Իսրայելի ոստիկանության խոսնակը միջադեպն անվանել է «ահաբեկչական հարձակում»։ Հաղորդվում է, որ վարորդը սպանվել է զինված քաղաքացու կողմից։

Վիրավորներից մեկը՝ 46-ամյա մի կին, գտնվում է ծանր վիճակում։

Հարձակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իսրայելի ուժերը շարունակում են Հորդանան գետի արևմտյան ափին հուլիսի 3-ից սկսված գործողությունը, որն իսրայելական կողմը որակել է որպես «հակաահաբեկչական»։ Այդ գործողության հետևանքով, ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության, զոհվել է առնվազն 10 մարդ, շուրջ 100 մարդ վիրավորվել է։

«Համաս» շարժումը չի ստանձնել Թել Ավիվում տեղի ունեցածի պատասխանատվությունը, սակայն այդ հարձակումն անվանել է «հերոսական գործողություն», որը Ջենինում Իսրայելի գործողություններին «արձագանքի սկիզբն է»։

«Պաղեստինի իսլամական ջիհադ» խմբավորումը նույնպես չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն նշել է, որ «սա դիմադրության պատասխանն է Ջենինում տեղի ունեցող իրադարձություններին»։

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ