Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարությունը թույլատրել է 440 միլիոն դոլարի ռազմական մատակարարումներ Թայվանին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարությունը թույլատրել է 440 միլիոն դոլարի ռազմական մատակարարումներ Թայվանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարությունը որոշում է ընդունել հավանություն տալ Թայվանին 440,2 միլիոն դոլար գումարի զինամթերքի և ռազմական տեխնիկայի հնարավոր վաճառքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Պենտագոնին առընթեր պաշտպանության և անվտանգության բնագավառում համագործակցության գործակալությունը։

Մասնավորապես, հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ հավանություն է տրվել 332,2 մլն դոլար գումարի 30 մմ տրամաչափի զինամթերքի և օժանդակ սարքավորման, ինչպես նաև 108 մլն դոլարի ռազմական փոխադրամիջոցների պահեստամասերի ու վերանորոգման մասերի մատակարարմանը։

Գործակալությունը հաղորդել է, որ մատակարարումներն իրականացվելու են Համատեղ լոգիստիկ աջակցության համաձայնագրի շրջանակներում։

Գործակալությունը շեշտել է, որ ենթադրվող վաճառքը «ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ի պաշտպանական պատրաստվածության վրա»։

Պեկինը Թայվանին ԱՄՆ-ի ռազմական մատակարարումները դիտարկում է որպես Չինաստանի ինքնիշխանության խախտում և ներքին գործերին միջամտություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում