ԱՄՆ-ն Ուկրաինային 500 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները պլանավորում է Ուկրաինային ուղարկել մինչև 500 միլիոն դոլար գումարի ռազմական օգնություն, այդ թվում՝ ավելի քան 50 միավոր ծանր զրահատեխնիկա և հրթիռներ հակաօդային պաշտպանության համակարգերի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Ըստ գործակալության աղբյուրների՝ Վաշինգտոնը Կիև կուղարկի 30 Bradley մարտական ​​մեքենա և 25 Stryker զրահամեքենա, ինչպես նաև արկեր HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար։

Բացի այդ, մատակարարման համակազմի մեջ կմտնեն Javelin հրթիռներ և HARM մեծ արագության հակառադիոտեղորոշիչ հրթիռներ, պայթուցիկ զինամթերք, խոչընդոտները մաքրելու սարքավորումներ, ինչպես նաև հրետանային արկերի և այլ զինամթերքի լայն տեսականի:

Նշվում է, որ օգնության հաջորդ փաթեթի մասին հայտարարությունը պետք է արվի այսօր՝ հունիսի 27-ին։

Պենտագոնի տվյալներով՝ 2022 թ.-ի փետրվարից Միացյալ Նահանգներն իր պահուստներից Ուկրաինային մատակարարել է ավելի քան 15 միլիարդ դոլար գումարի զենք ու տեխնիկա:

ԱՄՆ-ն նաև Ուկրաինային կուղարկի լրացուցիչ 6.2 միլիարդի օգնություն՝ շնորհիվ հաշվապահական սխալի, քանի որ ռազմական գերատեսչությունը գերագնահատել էր վերջին տարվա ընթացքում Ուկրաինա ուղարկված զենքերի արժեքը:

Հայերեն Русский

Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Մոլդովական փողոցում այրվել է վագոն-տնակ՝ կենցաղային իրերով

Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է վերացնեն խոչընդոտները բարձր մակարդակի շփումների համար. Վան Ի

Հայտնի է Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը

Հորմուզի նեղուցում լցանավը վնասվածք է ստացել անհայտ արկի ընկնելու հետևանքով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել չշտապել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված դատողություններում

Նեպալում և Չինաստանում ջրհեղեղից հետո գրեթե 1500 մարդ անհետ կորած է, կան բազմաթիվ զոհեր

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

Պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր. ՆԳ նախարար

Եվրոպական ինդեքսներ - 26/08/26