Դումայում հայտարարել են, որ մասնավոր ռազմական ընկերություններն այլևս չեն կարողանա հավաքագրել քրեական հանցագործներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ պետդումայի օրենսդրության և պետականաշինության հանձնաժողովի նախագահ Պավել Կրաշենիննիկովը պարզաբանել է, որ խորհրդարանի ստորին պալատի կողմից վերջերս ընդունված օրենքների համաձայն՝ քրեական հանցագործության համար դատապարտվածներն այլևս չեն կարողանա պայմանագրեր կնքել մասնավոր ռազմական ընկերությունների հետ, այլ միայն ՌԴ պաշտպանության նախարարության հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:

«Ժամանակին մասնավոր ռազմական ընկերությունները կարող էին վերցնել նրանց, ովքեր դատապարտված են, և պայմանագրեր կնքել նրանց հետ: Հիմա օրենքով այլ ընթացակարգ է ընդունվել, որ պայմանագրերը կնքվում են միայն պաշտպանության նախարարության հետ, ընթացակարգն ամբողջությամբ ամրագրված է», - Կրաշենիննիկովը հունիսի 26-ին ասել է լրագրողներին։

Հայերեն Русский

Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Մոլդովական փողոցում այրվել է վագոն-տնակ՝ կենցաղային իրերով

Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է վերացնեն խոչընդոտները բարձր մակարդակի շփումների համար. Վան Ի

Հայտնի է Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը

Հորմուզի նեղուցում լցանավը վնասվածք է ստացել անհայտ արկի ընկնելու հետևանքով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել չշտապել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված դատողություններում

Նեպալում և Չինաստանում ջրհեղեղից հետո գրեթե 1500 մարդ անհետ կորած է, կան բազմաթիվ զոհեր

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

Պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր. ՆԳ նախարար

Եվրոպական ինդեքսներ - 26/08/26