Պուտինը ստորագրել է ռազմական դրությունը խախտելու համար 30-օրյա կալանք սահմանելու մասին օրենքը
1 րոպեի ընթերցում
![Պուտինը ստորագրել է ռազմական դրությունը խախտելու համար 30-օրյա կալանք սահմանելու մասին օրենքը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/06/1114065.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռազմական դրությունը խախտելու համար 30-օրյա կալանք սահմանելու մասին օրենքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, օրենքը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։
Օրենքի համաձայն ՝ փոփոխությունների է ենթարկվում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 3.9-րդ հոդվածի 1-ին մասը («վարչական կալանք»), «արտակարգ դրության ռեժիմ» բառերից հետո ավելացվում է «ռազմական դրության ռեժիմ» բառը: