Հասարակական

Հայաստանում հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 24-ի, 27-29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը 25-26-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունիսի 27-29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում