Միջազգային

Վորոնեժի նահանգապետը հերքել է տարածաշրջանում ռազմական տեխնիկայի առաջխաղացման մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Վորոնեժի նահանգապետը հերքել է տարածաշրջանում ռազմական տեխնիկայի առաջխաղացման մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հերքել է տարածաշրջանում ռազմական տեխնիկայի առաջխաղացման մասին լուրերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գուսևի Telegram-ի իր ալիքում հրապարակած հայտարարությունը:

«Սոցիալական ցանցերում այժմ հրապարակվում են բազմաթիվ ոչ հավաստի տեղեկություններ Վորոնեժի մարզի տարածքում ռազմական տեխնիկայի իբր առաջխաղացման մասին: Նման հաղորդագրությունների տարածման համար Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ նախատեսված է պատասխանատվություն: Բոլոր դեպքերին կարձագանքեն «Ռոսկոմնադզորը» և տարածաշրջանի դատախազությունը: Վստահ եմ, որ վորոնեժցիները չեն ենթարկվի նրանց տեղեկատվական սադրանքներին, ովքեր շահագրգռված են երկրում և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ», - գրել է նա:

Ավելի վաղ, «Վագներ»-ի տելեգրամյան ալիքը հայտնել է, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Դոնի Ռոստովի ու Վորոնեժի բոլոր ռազմական օբյեկտները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում