Միջազգային

Պենտագոնի սխալ հաշվարկների արդյունքում պարզվել է, որ Ուկրաինային ռազմական օգնությունը գերագնահատվել է 6.2 մլրդ դոլարով

2 րոպեի ընթերցում

Պենտագոնի սխալ հաշվարկների արդյունքում պարզվել է, որ Ուկրաինային ռազմական օգնությունը գերագնահատվել է 6.2 մլրդ դոլարով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնը հայտարարել է, որ հաշվապահական սխալը, որ անցյալ ամիս բացահայտվել էր, շատ ավելի մեծ է, քան հայտարարվել էր. Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից տրամադրված օգնությունը գերագնահատվել է ոչ թե 3 մլրդ, այլ 6.2 մլրդ դոլարով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը:

Հաշվապահական սխալն ընդգրկում է 2022 և 2023 ֆինանսական տարիները և տեղի է ունեցել, քանի որ մի շարք դեպքերում, երբ ԱՄՆ-ն սպառազինություն է տեղափոխել, ռազմական գերատեսչության պաշտոնյաները հաշվել են տվյալ զենքը փոխարինելու արժեքը, ոչ թե հենց տվյալ զենքի արժեքը: Վերջնական հաշվարկները ցույց են տվել, որ հաշվապահական սխալը շատ ավելի մեծ է, քան մայիսին հայտարարվել էր:

«Մենք հաստատել ենք, որ 2023 ֆինանսական տարվա համար վերջնական հաշվարկը կազմում է 3,6 միլիարդ դոլար, իսկ 2022 ֆինանսական տարվա համար՝ 2,6 միլիարդ դոլար, ինչը միագումար կազմում է 6,2 միլիարդ դոլար», - ասել է Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը ճեպազրույցում՝ նշելով, որ սխալ հաշվարկը ոչ մի կերպ չի սահմանափակել տրամադրված ռազմական օգնության քանակը:

Ըստ CNN-ի՝ հավելյալ 6,2 միլիարդ դոլարը, հավանաբար, «կմեղմի Կոնգրեսի կողմից լրացուցիչ օգնության փաթեթ հաստատելու անհրաժեշտությունը» մինչև սեպտեմբեր՝ ֆինանսական տարվա ավարտը:

Մայիսին հաղորդվել էր, որ հաշվապահական սխալի հետևանքով Ուկրաինային տրամադրված սպառազինությունների արժեքը գերագնահատվել է 3 միլրդ դոլարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում