Եվրամիությունը դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունը պաղեստինյան Ջենին քաղաքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն լրջորեն անհանգստացած է պաղեստինյան Ջենին քաղաքում տեղի ունեցող վերջին իրադարձություններից, որտեղ իսրայելական ռազմական գործողությունը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:

«Ռազմական գործողությունները պետք է լինեն համաչափ և համապատասխանեն միջազգային մարդասիրական իրավունքին: Հաշվի առնելով իր վաղեմի խիստ ընդդիմությունը Իսրայելի բնակեցման քաղաքականությանը՝ Եվրոպական Միությունն անհանգստացած է օկուպացված Արևմտյան ափին հունիսի վերջին ավելի քան 4000 բնակարանային միավոր կառուցելու նախագիծն արագացնելու՝ Իսրայելի հայտարարած պլանների առնչությամբ», - գրված է հայտարարությունում:

Փաստաթղթով կոչ է արվում դադարեցնել այդ գործընթացը:

Եվրամիությունը նաև մտահոգություն է հայտնել հունիսի 18-ին Իսրայելի կառավարության կողմից բնակավայրերի պլանավորման և կառավարման գործընթացում փոփոխություններ մտցնելու առնչությամբ, որոնք կարագացնեն այդ գործընթացը:

Իսրայելի պաշտպանության բանակը հունիսի 19-ին ստուգարշավ էր իրականացրել Ջենին քաղաքում՝ ձերբակալություններ կատարելու նպատակով, սակայն ԻՊԲ-ի և տեղի բնակիչների միջև բախումներ էին սկսվել: Իսրայելը գործի է դրել նաև գրոհային ուղղաթիռ և ԱԹՍ-ներ:

Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների՝ 5 պաղեստինցի զոհվել է, այդ թվում՝ 15-ամյա մի տղա: Ավելի քան 90 պաղեստինցի վիրավորվել է:

Վիրավորել են նաև 7 ԻՊԲ-ի զինվորներ և Իսրայելի սահմանապահ ոստիկանության սպաներ:

Հայերեն Русский

Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը

Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ի էներգահամակարգին սպառնացող վտանգի պատճառով

Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Մոլդովական փողոցում այրվել է վագոն-տնակ՝ կենցաղային իրերով

Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է վերացնեն խոչընդոտները բարձր մակարդակի շփումների համար. Վան Ի

Հայտնի է Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը

Հորմուզի նեղուցում լցանավը վնասվածք է ստացել անհայտ արկի ընկնելու հետևանքով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել չշտապել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված դատողություններում

Նեպալում և Չինաստանում ջրհեղեղից հետո գրեթե 1500 մարդ անհետ կորած է, կան բազմաթիվ զոհեր

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ