Միջազգային

ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացնելու է 325 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացնելու է 325 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները որոշում է կայացրել Ուկրաինային տրամադրել 325 մլն դոլարի զենքի և ռազմական տեխնիկայի նոր փաթեթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը:

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից պատվիրակված լիազորությունների համաձայն ՝ ես թույլ եմ տալիս մեր թվով 40-րդ հատկացումն Ուկրաինային: Դրա շրջանակներում տրամադրվելու է 325 մլն դոլարի ամերիկյան սպառազինություն և տեխնիկա», - ասվում է փաստաթղթում:

Դրանում հստակեցվում է, որ խոսքը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության, «կրիտիկական կարևոր» միջոցների, HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգերի համար լրացուցիչ զինամթերքի, հրետանային արկերի, հակատանկային համակարգերի և զրահատեխնիկայի մասին է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում