Հասարակական

Հայաստանում սպասվում է անձևրոտ եղանակ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է անձևրոտ եղանակ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքումհունիսի 11-ի ցերեկը, 13-14-ին՝ շրջանների զգալի մասում, 12-ին, 15-16-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-ի և 13-ի ցերեկը առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 11-ի ցերեկը կնվազի ևս 1-2 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Screenshot_5(14).png (181 KB)

Երևանում հունիսի 11-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է, 12-ի, 15-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Screenshot_4(19).png (20 KB)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում