Միջազգային

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը սկսել է դուրս գալ Բախմուտից

1 րոպեի ընթերցում

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը սկսել է դուրս գալ Բախմուտից

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ սկսել է ստորաբաժանումների դուրսբերումը Բախմուտից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պրիգոժինը հայտնել է Telegram ալիքում հրապարակված տեսանյութում:

«Մենք դուրս ենք բերում մարտական ​​ստորաբաժանումները Բախմուտից… Մինչև հունիսի 1-ը հիմնական մասը կտեղափոխվի թիկունքի ճամբարներ: Մենք դիրքերը փոխանցում ենք զինվորականներին, բայց եթե զինվորականների համար դժվար լինի, ապա մենք կթողնենք այն մարդկանց, որոնք գլխավոր դեր են ունեցել Բախմուտի գրավման գործում», - ասել է Պրիգոժինը։

«Վագներ»-ի ղեկավարը Բախմուտի գրավման մասին հայտարարել էր մայիսի 20-ին: Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել քաղաքի հանձնումը, սակայն այս շաբաթ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբն իր զեկույցներում չի հիշատակում Բախմուտում ռազմական գործողությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում