Միջազգային

Սեուլն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը կքննարկի տեղում իրավիճակն ուսումնասիրելուց հետո

2 րոպեի ընթերցում

Սեուլն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը կքննարկի տեղում իրավիճակն ուսումնասիրելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի կողմից Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը կդիտարկվի տեղում իրավիճակն ուսումնասիրելուց հետո: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Yonhap գործակալությունից, նման հայտարարություն է արել երկրի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չո Տե Յոնը։

«Մինչ այժմ մենք հումանիտար և ֆինանսական օգնություն ենք ցուցաբերել Ուկրաինային: Այնուամենայնիվ, Ուկրաինան ենթարկվել է անօրինական ներխուժման: Մենք պլանավորում ենք դա (խմբ.՝ ռազմական օգնության տրամադրման հնարավորությունը) դիտարկել՝ տեղում իրադրության մշտադիտարկումից հետո և հաշվի առնելով այլ իրավիճակները», - ասել է Չո Տե Յոնը:

Ըստ Yonhap-ի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հստակեցրել է, որ այս պահին Ուկրաինա զինամթերք ուղարկելու պլաններ չկան ո՛չ ուղղակիորեն, ո՛չ Լեհաստանի տարածքով։

Հարավային Կորեան Ուկրաինայում պատերազմի ընթացքում տարբեր տեսակի ոչ մահաբեր օգնություն է ուղարկել Ուկրաինային, սակայն մերժել է մահաբեր զենքեր մատակարարելու Կիևի խնդրանքը:

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն առաջին անգամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպել է մայիսի 31-ին՝ Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում անցկացված G7-ի գագաթնաժողովի շրջանակներում և խոստացել լրացուցիչ օգնություն, ներառյալ՝ ականազերծման սարքավորումներ և շտապօգնության մեքենաներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում