Սեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն շուտով կարող է ռազմական արբանյակ արձակել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չո Թհե Յոնը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կարող է «մոտ ապագայում» արձակել իր առաջին ռազմական հետախուզական արբանյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ռյոնհապ» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը դստեր հետ մայիսի 16-ին ստուգել էր առաջին ռազմական հետախուզական արբանյակի արձակման նախապատրաստումը և հայտարարել դրա ռազմավարական կարևորության մասին: Կիմ Չեն Ընը «հավանություն է տվել արբանյակի արձակման նախապատրաստական կոմիտեի աշխատանքի հետագա պլանին»:

«Մոտ ապագայում արձակման հնարավորություն կա։ Այդ դեպքում մեր կողմից ջանքեր կգործադրվեն, և դա կհանգեցնի միջազգային հանրությունում Հյուսիսային Կորեայի դիվանագիտական մեկուսացման խորացմանը»,-հայտարարել է Չո Թհե Յոնը Ռյոնհապ գործակալությանը տված հարցազրույցում՝ նախազգուշացնելով, որ Փհենյանն այդ դեպքում կբախվի ավելի խիստ պատժամիջոցների, ինչպես Սեուլի առանձին, այնպես էլ այլ պետությունների հետ համատեղ:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա