Բորելը հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունն ընդլայնելու ԵՄ-ի մտադրության մասին
1 րոպեի ընթերցում
![Բորելը հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունն ընդլայնելու ԵՄ-ի մտադրության մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/05/1111502.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը մտադիր է ընդլայնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը՝ ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ ուղարկելով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մայիսի 22-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը
«Ուկրաինայի պաշտպանության հաջողությունը կախված է ոչ միայն մարդկանցից, այլև զինամթերքի և զենքի մատակարարումից, ուստի ռազմական օգնությունը պետք է շարունակվի, ուժեղանա և ընդլայնվի, մարտի դաշում ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր կխաղան իրենց դերը: Դա չափազանց անհրաժեշտ է»,-շեշտել է նա:
Բոլերի խոսքով՝ Եվրամիությունն ավարտել է 15 հազար ուկրաինացի զինվորների վերապատրաստումը, ևս 15 հազարը կվերապատրաստվեն մինչև տարեվերջ։