Մակրոնը Զելենսկիի այցի ընթացքում հայտարարել է ռազմական նոր օգնության տրամադրման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անակնկալ այցով երեկ ժամանել է Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման: Եվրոպական այցի շրջանակներում Զելենսկին եղել է նաև Հռոմում և Բեռլինում, իսկ Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Զելենսկիի և Մակրոնի համատեղ հայտարարությունը, Ֆրանսիան առաջիկա շաբաթներին տասնյակ զրահապատ մեքենաներ և թեթև տանկեր, այդ թվում՝ AMX-10 RC ծանր զրահամեքենաներ կտրամադրի Կիևին:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ֆրանսիան իր ջանքերը կենտրոնացնում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարողություններին աջակցելու վրա: Բացի ռազմական աջակցությունից, Ֆրանսիան Ուկրաինային է տրամադրում նաև քաղաքացիական աջակցություն, այդ թվում՝ ֆինանսական, հումանիտար և արտակարգ: Ըստ կողմերի հայտարարության՝ Ֆրանսիան Ուկրաինային փոխանցել է ԴՆԹ-ի երկու շարժական լաբորատորիա:

Իսկ մայիսի 14-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է Կիևին 2,7 միլիարդ եվրոյի աջակցության նոր փաթեթի մասին: Ուկրաինան կստանա մարտական Leopard-1 տանկեր, Marder հետևակի մարտական մեքենաներ և Iris-T հակաօդային պաշտպանության համակարգեր: Բացի այդ, Գերմանիան կշարունակի Ուկրաինային տրամադրել հումանիտար, քաղաքական և ֆինանսական աջակցություն:

Իսկ մայիսի 11-ին Մեծ Բրիտանիան հաստատել էր, որ Ուկրաինային են փոխանցվել Storm Shadow հեռահար հրթիռներ:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա