Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, ամպրոպ և կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-9 աստիճանով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 15-ի, 18-19-ի ցերեկը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, մայիսի 14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-15-ին՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-17-ին և 18-19-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5, 15-16-ի գիշերը՝ 2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մայիսի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ի, 18-19-ի, երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։ Մայիսի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայերեն Русский