Միջազգային

Գերմանիան Ուկրաինային 2,7 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կուղարկի

1 րոպեի ընթերցում

Գերմանիան Ուկրաինային 2,7 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կուղարկի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիան Ուկրաինային 2,7 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կուղարկի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական «Der Spiegel» ամսագիրը։

«Գերմանիայի իշխանությունները մտադիր են ուկրաինացի զինվորականներին տարատեսակ սպառազինություն և տեխնիկա ուղարկել։ Օգնության փաթեթի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 2,7 միլիարդ եվրո»,- նշված է հոդվածում։

Պարբերականի տվյալներով ՝ սպառազինությունն ու ռազմական տեխնիկան Ուկրաինա կուղարկվեն մոտ ապագայում։

«Ռազմական օգնության փաթեթում կներառվեն «Լեոպարդ» մարտական տանկեր, «Marder» զրահամեքենաներ, տարբեր նշանակության 200 ԱԹՍ: Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերին կփոխանցվեն IRIS-T զենիթահրթիռային համալիրներ և այլ զինամթերք»,- ասված է հոդվածում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում