Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինային 55 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել հակամարտության սկզբից ի վեր

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն Ուկրաինային 55 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել հակամարտության սկզբից ի վեր

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում ՆԱՏՕ-ի երկրները Կիևին են հատկացրել 55 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ռամշտայնում Ուկրաինայի հարցով շփման խմբի հերթական նիստի մեկնարկին:

«Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի շփման խմբի անդամները 55 միլիարդ դոլարի չափով ռազմական օգնություն են ցուցաբերել Ուկրաինային: Դա տասնապատիկ աճ է մեր առաջին հանդիպումից ի վեր», - ասել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարը՝ հիշեցնելով, որ խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել մեկ տարի առաջ:

Օսթինի խոսքով՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինային հատկացվել է 9 զրահապատ բրիգադ, ինչն ուժեղացրել է Ուկրաինայի դիրքերը մարտի դաշտում: Բացի այդ, եվրոպական երկրները Կիևին են տրամադրում Leopard տանկեր:

Օսթինը նաև նշել է, որ ԱՄՆ-ն պատերազմի ընթացքում Ուկրաինային է տրամադրել ավելի քան 35 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, իսկ անցյալ շաբաթ հայտարարված 36-րդ փաթեթի շրջանակներում Կիևը կստանա 325 միլիոն դոլարի ռազմական աջակցություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում