«Երևանյան բեսթսելեր». «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի»-ն՝ առաջատար. թարգմանական. մարտ, 2023

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է մարտիվաճառքների հիման վրա:

Առաջին տեղում է Ռիչարդ Օսմանի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» գիրքը։ Գյուղական խաղաղ բնակավայրի չորս թոշակառուներ՝ մոտ ութսուն տարեկան, շաբաթը մեկ հավաքվում ու քննարկում են սպանությունների չբացահայտված գործերը։ Էլիզաբեթը, Ջոյսը, Ռոնը եւ Իբրահիմն իրենց անվանում են «Սպանություններիակումբ՝ ամեն հինգշաբթի»: Մի օր էլ լսում են, որ իրենց ավանում իրական հանցագործություն է կատարվել. սպանվել է ավանի շինարարը, իսկ դիակի կողքին առեղծվածային լուսանկար են գտել: Սպանությունների ակումբն անմիջապես գործի է անցնում։ Շուտով դիակների թիվը ավելանում է։ Հանճարեղ քառյակը կհասցնի՞ բացահայտել մարդասպանին, քանի ուշ չէ: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։

Երկրորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը երրորդ տեղում է։ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանը իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները: Թարգմանությունը՝ Էդիտա Շադոյանի։

Չորրորդ հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» գիրքը։ Անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» վեպը միսս Մարփլի մասնակցությամբ ստեղծագործությունների շարքից է: Սյուժեն ծավալվում է Բանթրիների գրադարանում հայտնաբերված խորհրդավոր դիակի շուրջը: Գնդապետ Մելչեթը, տեսուչ Սլեքը, ոստիկանապետ Հարփերն ու սըր Հենրի Քլիթերինգը սկսում են հետաքննությունը, մինչդեռ ճշմարտությունը բացահայտել հաջողվում է միայն միսս Մարփլին: Թարգմանությունը՝ Շուշաննա Վասիլյանի:

Դեն Բրաունի «Հրեշտակներ և դևեր» գիրքը հինգերորդն է։ Դեն Բրաունի վիպաշարի հերոս Ռոբըրթ Լանգդընը նորից առաքելություն ունի։ Այս անգամ վտանգված է պապի պաշտոնական նստավայր Վատիկան քաղաքը, որը սպառնում են վերացնել սպանված գիտնականի ստեղծած հականյութով ։ Որպես խորհրդանշանագիտության գիտակ՝ նա բացահայտելու է «Լուսավորյալների եղբայրության»՝ դարեր շարունակ մոռացության մատնված գաղտնիքը։ Հականյութը գտնելու փորձություններով լի այս ճանապարհին նրան կօգնի գիտնականի դուստր Վիտորիա Վետրան։ Թարգմանությունն անգլերենից` Արամ Արսենյանի։

Ագաթա Քրիստիի «Կապույտ գնացքի առեղծվածը» վեցերորդ տեղում է։ Մեծահարուստ տիկնոջը դաժանորեն խեղդամահ են արել գնացքի իր խցիկում, իսկ նրա թանկարժեք սուտակներն անհետացել են: Սովորական կողոպո՞ւտ, թե՞ շատ ավելի խճճված մի պատմություն. բացահայտումը մնում է արդեն հանգստի անցած խուզարկու Էրքյուլ Պուարոյին: Թարգմանությունը՝ Գոհար Մադոյանի։

Յոթերորդ հորիզոնականն է զբաղեցնումբրազիլացի գրողՊաուլուԿոելյուիլավագույնստեղծագործություններիցմեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:

Ագաթա Քրիստիի «Ծռմռված տունը» ութերորդ տեղում է։ «Ծռմռված տունը» համարվում է Ագաթա Քրիստիի ամենախճճված վեպը: Հրատարակվել է 1949թ. հետպատերազմյան Անգլիայում: Քրիստիի ամենասիրելի տասը գրքերից մեկն է և այն քչերից, որ գոհացրել են հեղինակին: Վերջինս նշում է, որ հետաքրքիր էր ուսումնասիրել մեկ ընտանիքի պատմությունը՝ իր գաղտնիքներով ու միջանձնային հարաբերություններով: Տան արտասովոր կառուցվածքն էլ խորհրդանշում է այդ հարաբերությունների խճճված բնույթը: Լոնդոնյան արվարձաններից մեկում գտնվող իր տանը առեղծվածորեն մահանում է հույն մեծահարուստ Արիստիդ Լեոնիդիսը: Ընտանիքի անդամներից ոչ ոք չունի ո՛չ նրան սպանելու շարժառիթ, ո՛չ էլ ալիբի: Բնական մա՞հ, ճակատագրական պատահականությո՞ւն, թե՞ կանխամտածված սպանություն. արդյո՞ք Սքոթլենդ Յարդին կհաջողվի պարզել ճշմարտությունը: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի։

Իններորդ հորիզոնականում է գերմանացի գրողՌիչարդԲախիամենահայտնի«ՋոնաթանԼիվինգսթոնճայը»ստեղծագործությունը: Գրողը ներկայացնում է` ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:

Ջոջո Մոյեսի «Աստղեր նվիրողը» տասներորդ տեղում է։ Անգլիայի իր միապաղաղ կյանքից խուսափելու համար երիտասարդ ու բարետես Բենեթ Վան Քլիվի հետ մեծ ակնկալիքներով ամուսնացած Էլիսին Քենթաքիի փոքրիկ Բեյլիվիլ քաղաքում հիասթափություն էր սպասվում. ամուսնական կյանքը հեռու էր նրա պատկերացումներից։ Վան Քլիվների տան ձանձրույթից ու ծանր մթնոլորտից Էլիսին փրկելու է գալիս աշխատանքը նոր հիմնված շրջիկ գրադարանում։ Այն Էլիսի համար արդարության, ընկերության և իրական սիրո հաղթանակի ճանապարհ է դառնում։ Թարգմանությունն անգլերենից`Ռուզաննա Սուքիասյանի:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Ռիչարդ Օսման, «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի»

Newmag 172
2 -1

Էլիզաբեթ Գիլբերթ, «Ուտել, աղոթել, սիրել»

Զանգակ 95
3 -1

Ագաթա Քրիստի, «Սպանություններ այբբենական կարգով»

Էդիթ Պրինտ 82
4 -1

Ագաթա Քրիստի, «Դիակը գրադարանում»

Էդիթ Պրինտ 69
5 +4

Դեն Բրաուն, «Հրեշտակներ և դևեր»

Զանգակ 67
6 0

Ագաթա Քրիստի, «Կապույտ գնացքի առեղծվածը»

Էդիթ Պրինտ 53
7 *

Պաուլու Կոելյու, «Ալքիմիկոսը»

Անտարես 46
8 նոր

Ագաթա Քրիստի, «Ծռմռված տունը»

Էդիթ Պրինտ 37
9 *

Ռիչարդ Բախ, «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»

Անտարես 35
10 *

Ջոջո Մոյես, «Աստղեր նվիրողը»

Զանգակ 35

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Հայերեն Русский

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը