Հարավային Կորեայի նախագահն առաջին անգամ փոխել է դիրքորոշումը՝ հնարավոր համարելով Կիևին ռազմական օգնության տրամադրումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան կարող է ընդլայնել իր աջակցությունն Ուկրաինային և մարդասիրական ու տնտեսական օգնությունից զատ՝ նաև ռազմական օգնություն ցուցաբերել, «եթե Ուկրաինան ենթարկվի լայնածավալ քաղաքացիական հարձակման»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը:

«Եթե լինի մի իրավիճակ, որը միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ, օրինակ՝ ցանկացած լայնածավալ հարձակում խաղաղ բնակչության վրա, ջարդեր կամ պատերազմի օրենքների լուրջ խախտում, ապա մեզ համար կարող է դժվար լինել պնդել միայն մարդասիրական կամ ֆինանսական աջակցության տրամադրումը», - ասել է Յուն Սոկ Յոլը:

Reuters-ը շեշտում է, որ Սեուլն առաջին անգամ է ակնարկում Կիևին զենք տրամադրելու պատրաստակամության մասին՝ փոխելով Ուկրաինային չզինելու՝ մինչ այս որդեգրած դիրքորոշումը:

Յուն Սոկ Յոլը նշել է, որ իր կառավարությունն ուսումնասիրում է՝ ինչպես օգնել պաշտպանել և վերականգնել Ուկրաինան, ճիշտ այնպես, ինչպես Հարավային Կորեան ստացավ միջազգային օգնություն 1950-1953 թթ. Կորեական պատերազմի ժամանակ:

Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ-ի առանցքային դաշնակից և հրետանային զինամթերքի խոշոր արտադրող Հարավային Կորեան մինչ այս փորձում էր խուսափել Ռուսաստանի հետ առճակատումից՝ հաշվի առնելով Ռուսաստանում գործող իր ընկերությունները և Մոսկվայի ազդեցությունը Հյուսիսային Կորեայի վրա:

«Հաշվի առնելով մեր հարաբերությունները պատերազմում ներգրավված կողմերի հետ, ինչպես նաև մարտի դաշտում զարգացումները՝ մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք», - հավելել է Հարավային Կորեայի ղեկավարը:

Հաջորդ շաբաթ Յուն Սոկ Յոլը պետական այցով կմեկնի ԱՄՆ, որտեղ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հետ կտոնի երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների հաստատման 70-ամյակը:

Հայերեն

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ