Ներքին Գետաշենի միջնակարգ դպրոցի աշակերտները հյուրընկալվել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտները, դպրոցի տնօրեն Սյուզաննա Գալոյանի նախաձեռնությամբ, զինղեկ Երեմ Երեմյանի եւ պատմության ուսուցչուհի Մերինե Կյուրեղյանի ուղեկցությամբ, զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում, այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Սյուզաննա Գալոյանը, այցելության ընթացքում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչների հետ նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, ցուցադրվել համալսարանի պատրաստած տեսաուղերձը՝ մասնագիտությունների, ուսումնական ծրագրերի եւ ուսումնական գործընթացի վերաբերյալ:

Աշակերտները շրջայց են կատարել նաեւ համալսարանի թանգարանում, լսարաններում: Մանրամասնորեն ներկայացվել է համալսարանի առօրյան, կրթական ծրագրերը, կառուցվածքը եւ նշանակությունը:

«Մեզ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։ Այցը շատ տպավորեց մեզ ու մեր աշակերտներին, ինչի վառ վկայությունն այն է, որ նրանցից 3-ը՝ 2 տղա եւ 1 աղջիկ, կողմնորոշվեցին ռազմական մասնագիտություն ընտրելու հարցում եւ ցանկություն հայտնեցին՝ դառնալ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմորդներ»,-ներկայացրեց Սյուզաննա Գալոյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ