Հասարակական

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում կնվազի 5-7 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում կնվազի 5-7 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում ապրիլի 16-ի և 19-ի ցերեկը, 17-18-ին առանձին շրջաններում, 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վրկ, 19-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում կնվազի 5-7 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Screenshot_5(9).png (141 KB)

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում ապրիլի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 20-21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Screenshot_4(13).png (17 KB)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում