Միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար. Կարեն Գիլոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Հավաքականի վերադարձի մասին որոշումը կայացվել է Ադրբեջանում: Անձամբ զրուցել եմ պատվիրակության ներկայացուցիչների հետ, նրանք ինչ-որ բանից դժգոհ չէին: Պատվիրակության ղեկավարը, մարզիչները միաբերան ասում էին, որ շոյված են, լավ են զգում, իրենք խնդիր չունեն վտանգի հետ կապված: Պարզապես հրահանգ են ստացել և չեն կարող չկատարել հրահանգը, պիտի վերադառնան: Սա պարզապես պատրվակ է: Հայաստանի Հանրապետությունը ապահվել և ապահովելու է բոլորի անվտանգությունը»,-շեշտեց փոխնախարարը:

Կարեն Գիլոյանի խոսքով` միջադեպն օգտագործվեց, որպեսզի ստվեր գցվի առաջնության ընթացքի վրա:

«Այո, միջադեպը սպորտային չէ և տխուր փաստ է: Բայց իրենք հասկանում են, որ արարքը պարզապես անձի կողմից է արված, պետական վերաբերմունք չէ: Հիմա փորձում ենք մեղմել վիճակը: Եթե նախօրեին մեծ էր հաջորդ տարվա աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հավանականությունը, ապա այսօր այն բավականին նվազել է»,- նկատեց նա:

Ավելի վաղ Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու այդ երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի14-ի երեկոյան Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը տեղի ունեցած՝ Ադրբեջանի դրոշը վառելու միջադեպից հետո որոշում են կայացրել ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք՝ պատճառաբանելով,որ ադրբեջանցի մարզիկները հոգեբանական ճնշման են ենթարկվել:

Հայերեն

Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար. NBC News

Հայաստանն արևմուտքի և արևելքի, հյուսիսի և հարավի հանդիպման կիզակետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպանի բացառիկ հարցարզույցը

Մոսկվայի վրա ԱԹՍ-ներով հարձակումը դարձել է ամենազանգվածայիններից մեկը. ՌԴ-ն և Ուկրաինան շարունակում են հարվածները

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով

Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները

ԱՄՆ-ն պատրաստ է հաստատել Գերմանիայի կողմից Ուկրաինային տասը Patriot հրթիռի փոխանցումը

Գյումրին պատրաստվում է Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված տոնակատարությանը

Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 3-րդ տուրում հայտնի են

ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 48 F-35 կործանիչների վաճառքին