Սպորտ

Չեմ հեռանում սպորտից. Կարեն Գիլոյանը մեկնաբանել է պաշտոնից հեռանալու որոշումը

1 րոպեի ընթերցում

Չեմ հեռանում սպորտից. Կարեն Գիլոյանը մեկնաբանել է պաշտոնից հեռանալու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գիլոյանն ասաց, որ մեծ ներգրավվածություն է ունենալու Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում (WADA), որտեղ ընտրվել է հիմնադիր խորհրդի անդամ:

«WADA-ում աշխատանքիս զուգահեռ`  ներգրավված եմ լինելու նաև Հայաստանում կայանալիք միջազգային բազմաթիվ մրցաշարերի կազմակերպման աշխատանքներում: Մասնավոր սեկտորում փորձելու եմ մրցումային և մարզումային լուրջ ենթակառուցվածքներ ստեղծել, որը կբերի ակումբային սպորտի զարգացմանը: Չեմ հեռանում Հայաստանից, չեմ հեռանում սպորտից»,-ասաց Գիլոյանը:  

Կարեն Գիլոյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի դեկտեմբերից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում