Սպորտ

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Հակադոպինգային համաշխարհային կազմակերպության գագաթնաժողովին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Հակադոպինգային համաշխարհային կազմակերպության գագաթնաժողովին

Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում ընթացող Հակադոպինգային համաշխարհային կազմակերպության գագաթնաժողովին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը WADA-ի գագաթնաժողովին մասնակցում է 3 հոգանոց պատվիրակությամբ, որի կազմում են Հակադոպինգային կազմակերպության WADA-ի հիմնադիր խորհրդի անդամ Կարեն Գիլոյանը, Հակադոպինգային կազմակերպության միջազգային խորհրդատուների թիմի անդամ Արեգ Հովհաննիսյանը, Եվրոպայի հակադոպինգային կազմակերպությունում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Սահակյանը:

WADA-ի գագաթնաժողովում կայացած քննարկումների արդյունքում հիմնադիր խորհուրդն ընդունել է  Հակադոպինգային համաշխարհային կազմակերպության փոփոխված նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից: Նոր օրենքը վերաբերելու է մարզիկների անձնական տվյալների գաղտնիության պահպանմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը ու ազնիվ մարզիկների նկատմամբ  կանոնների հեշտացմանը:    

Հիմնադիր խորհրդի անդամ, եվրոպական երկրները ներկայացնող Կարեն Գիլոյանը կարևեց նոր փոփոխությունները, որն առավել «մաքուր» կդարձնի սպորտը:

«Եվրոպական երկրների անունից հույս եմ հայտնում, որ այս նոր փոփոխությունները կյանքի կոչվելիս իսկապես կծառայեն իրենց նպատակին: Բոլորս միաձայն կողմ ենք այս փոփոխություններին և շարունակելու ենք պայքարը մաքուր և ազնիվ սպորտի համար»,-ասաց Գիլոյանը:

Հակադոպինգային համաշխարհային կազմակերպության հիմնադիր խորհրդի ամբողջ կազմը գագաթնաժողովի ընթացքում սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ-ում 2026 թվականին կայանալիք «Այլընտրանքային խաղերում» արգելված նյութերի օգտագործումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում