Սպորտ

Կարեն Գիլոյանը հեռացել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Կարեն Գիլոյանը հեռացել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կարեն Գիլոյանը դադարեցրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի իր աշխատանքը: Պատճառները տարբեր են: Կարեն Գիլոյանը փաստաբանության կարիք չունի, քանի որ սպորտի ոլորտում տարիների փորձառություն ունի: Կայացած է իր ոլորտում ու վստահ եմ, որ շարունակելու է իր գործունեությունը սպորտի ոլորտում»,-ասաց Անդրեասյանը:

Վերջինիս խոսքով` նախարարություն և Կարեն Գիլոյան գործակցությունը կշարունակվի: 

«Սպորտի ոլորտում էլ գտնվում ենք բարեփոխումների կարևոր փուլում և թարմ հայացքը երբեք ավելորդ չէ: Կարծում եմ, որ նոր մոտեցմամբ մենք այս տարի կկարողանանք գրանցել ավելի մեծ արդյունքներ»,-առանձնացրեց նախարարը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում