Տրետյակովյան պատկերասրահում կբացվի ցուցահանդես՝ նվիրված Ռուսական արվեստի թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանի 125-ամյակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ապրիլի 12-ին ընդունել է Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահիներկայացուցիչներին՝ պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Տատյանա Կարպովայի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը, Տրետյակովյան պատկերասրահիներկայացուցիչներ:

Ռուսական պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ քննարկելու Տրետյակովյան պատկերասրահում Ռուսական արվեստի թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Տրետյակովյան պատկերասրահի հետ հայկական կողմի համագործակցությունը:

«Վստահ եմ՝ կհաջողեք այս նախաձեռնության իրականացման հարցում և ձեր համագործակցությունն այսքանով չի սահմանափակվի: Կառավարությունը պատրաստ է աջակցել դրա շարունակականության ապահովմանը: Թանգարանները, մեր պատկերացմամբ, այժմ ավելի շատ պետք է զբաղվեն նաև գիտական և հետազոտական գործունեությամբ՝ վերածվելով, այսպես կոչված, ինստիտուտների: Կարևորում ենք նաև թանգարանների փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ: Այս համատեքստում Ռուսական արվեստի թանգարանը բավական ակտիվ գործունեություն է ծավալում, ինչը շատ գնահատելի է»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Ռուսական արվեստի թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսը Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում նախատեսվում է անցկացնել 2024 թվականի մարտին:

Պատկերասրահիներկայացուցիչները կարևորել ենանհատական հավաքածուների վրա հիմնված թանգարանների ստեղծումը, ինչպիսին Ռուսական արվեստի թանգարանն է Երևանում: Կողմերի ընդգծմամբ՝ Արամ Աբրահամյանի աշխատանքներն, իսկապես, յուրահատուկ են և հետաքրքիր կլինեն թանգարանի այցելուների համար:

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի գնահատմամբ՝ Տրետյակովյան պատկերասրահում ցուցահանդես իրականացնելը մեծ պատիվ է:

Նա նաև տեղեկացրել է, որ ապրիլի 13-ից թանգարանն անցնելու է կոսմետիկ վերանորոգման փուլ և կվերաբացվի մայիսի 20-ին:

Հանդիպմանը քննարկվել են նաև աշխատանքային մի շարք հարցեր:

Հայերեն

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

ԲՏԱ և ՆԳ նախարարները քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին