Քաղաքականություն

Հենց Երևանը պատրաստ լինի, մենք կարող ենք վերադառնալ Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման առարկայական հարցերին․ Զախարովա

1 րոպեի ընթերցում

Հենց Երևանը պատրաստ լինի, մենք կարող ենք վերադառնալ Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման առարկայական հարցերին․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կողմը բավարարված է նրանով, որ Հայաստանը պահպանում է հետաքրքրվածությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահներին ընդունելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը:

«Կարող եմ նաև հավելել, որ հենց Երևանում պատրաստ լինեն, մենք կարող ենք վերադառնալ Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման վերաբերյալ առարկայական հարցերին՝ կապված կոնկրետ մանրամասների հետ», - ասել է դիվանագետը:

Ինչ վերաբերում է նման առաքելության տեղակայման ժամկետների վերաբերյալ լրագրողի հարցին, Զախարովան նշել է, որ այդ հարցը հարկավոր է ուղղել Երևանին, քանի որ առաքելությունը «պետք է տեղակայվի կամ կարող է տեղակայվել Հայաստանում»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում