Հայաստանում ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 8-ի ցերեկը, ապրիլի 10-13-ը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, ապրիլի 8-ին հնարավոր է նաև ամպրոպ․ ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Երևանում ապրիլի 8-ի ցերեկը, ապրիլի 10-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5մ/վ, ապրիլի 8-ին, 11-ին, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Արցախում ապրիլի 8-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 9-ին՝ առանց տեղումների եղանակ։

Հայերեն Русский