Տարածաշրջանային

ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշումը կարող է ընդունվել 2023 թ.-ին. Շառլ Միշել

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշումը կարող է ընդունվել 2023 թ.-ին. Շառլ Միշել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհուրդը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների գործընթացն սկսելու որոշումը պետք Է ընդունի մինչև 2023 թ.-ի վերջը: Նման հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

2022 թվականի հունիսին Եվրոպական խորհուրդը որոշում Է ընդունել ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստակամություն Է հայտնել այդ երկրին ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել, հենց կատարվեն 12 պայմանները, այդ թվում՝ բևեռացման վերացումը, ապաօլիգարխացումը, լրատվական միջավայրի բարելավումը, դատական ​​համակարգի լիարժեք անկախության ապահովումը և այլն։

Միշելի խոսքով՝ Եվրահանձնաժողովը պետք է հրապարակի հաջորդ հաշվետվությունը ԵՄ-ին Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության գործընթացի, ինչպես նաև Վրաստանի եվրոպական հեռանկարի մասին։ Բացի այդ, քննարկումներ են ընթանում Արևմտյան Բալկանների վերաբերյալ։

«Ես կցանկանայի հաստատել, որ մտադիր եմ այս հարցը Եվրոպական խորհրդի օրակարգում դնել մինչև տարեվերջ: Դա նշանակում է, որ մինչև տարեվերջ Խորհուրդը պետք է որոշում ընդունի ԵՄ-ին այս երկրների անդամակցության շուրջ բանակցությունների գործընթացի մեկնարկի մասին», - հայտարարել է Միշելը։

Ինչպես նշել է Եվրոպական խորհրդի ղեկավարը, դա լինելու Է քաղաքական որոշում՝ հաշվի առնելով այն զեկույցը, որը պատրաստելու Է Եվրահանձնաժողովը։

«Ես անկեղծորեն հուսով եմ, որ մինչև տարեվերջ կհաջողվի (խմբ.՝ ընդունել) դրական որոշում», - նշել է Միշելը։ Վրաստանը Եվրահանձնաժողովի միջանկյալ գնահատականին սպասում է ամռանը, իսկ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ վերջնական որոշմանը՝ տարեվերջին։

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Վրաստան

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստան

Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության բնագավառում 2024 թվականի համագործակցության պլանը

Վրաստան

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության բնագավառում 2024 թվականի համագործակցության պլանը

Հայաստան է այցելել Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Վրաստան

Հայաստան է այցելել Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում