Միջազգային

Իսրայելը ռազմական ռադիոտեղորոշիչ արբանյակ է արձակել

1 րոպեի ընթերցում

Իսրայելը ռազմական ռադիոտեղորոշիչ արբանյակ է արձակել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելն արձակել է «Շավիթ» կրող հրթիռը, որը պետք է ուղեծիր դուրս բերի Երկրի հեռահար զոնդավորման «Օֆեք-13» ռադիոտեղորոշիչ արբանյակը՝ մշակված երկրի պաշտպանության նախարարության համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Պաշտպանության նախարարության սպառազինությունների և տեխնոլոգիական ենթակառուցվածքի հետազոտությունների ու մշակման վարչությունը, Իսրայելի պաշտպանության բանակը և Israel Aerospace Industries-ը «Օֆեք-13» արբանյակի արձակումն իրականացրել են չորեքշաբթի օրը ժամը 02:10-ին (Երևանի ժամանակով 03:10-ին)», - հաղորդել Է իսրայելական «Արուց Շևա» («Յոթերորդ ալիք») ռադիոկայանը՝ հավելելով, որ արձակումն իրականացվել է Իսրայելի կենտրոնում գտնվող զինափորձարանից»։ Հաղորդվում է, որ երբ արբանյակն ուղեծիր դուրս բերվի, մասնագետներն ապարատի մի շարք փորձարկումներ կանցկացնեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում