Բայդենը կպահպանի ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավորում Է պահպանել ամերիկյան զինծառայողների ներկայությունը Սիրիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«ԻՊ-ի դեմ մեր առաքելությունը չի փոխվի: Մենք Սիրիայում մինչև հազար զինծառայող ունենք, որոնք պայքար են մղում այս ցանցի դեմ, որը, թեև մեծապես փոքրացել է, բայց դեռ կենսունակ է», - ասել է Քիրբին CBS հեռուստաալիքի եթերում՝ հավելելով, որ ԱՄՆ-ն միշտ պաշտպանելու է իր զորքերին և իր օբյեկտները:

Նրա խոսքով՝ Բայդենը «միանգամայն կողմնակից» է այդ առաքելության պահպանմանը։ Օրերս Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազան ենթարկվել Էր անօդաչու թռչող սարքի գրոհի: Մեկ մարդ զոհվել Էր, հինգ ամերիկացի զինվորական և ևս մեկ պայմանագրային զինծառայող` վիրավորվել։

ԱՄՆ-ի իշխանությունները դրանում մեղադրել են իրանամետ սիրիական կազմավորումներին և պատասխան հարվածներ հասցրել նրանց: Դրանից հետո զինված խմբավորումները դարձյալ հարվածել են ամերիկյան ռազմաբազային: Ներկայում ԱՄՆ-ը ոչ մեծ ռազմական ներկայություն ունի Սիրիայում։ Հիմնականում ԱՄՆ-ի զինվորականներն իրենց վերահսկողության տակ են պահում նավթի և գազի առանձին հանքավայրեր: Դամասկոսը պահանջում է այդ ուժերը դուրս բերել իր տարածքից։

Հայերեն Русский

Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ, 10 վիրավոր

ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների կազմակերպման համար Կառավարությունն ավելի քան 1.3 միլիարդ դրամ է հատկացրել

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքը. Դատախազություն

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Հայաստանը 2027 թվականից Լեհաստանում ռազմական կցորդ կունենա

Առաջին անգամ տարածաշրջանում կներկայացվի Թորոս Ալաջաջյանի լուսանկարչության ոլորտի բացառիկ անուններ ընդգրկող հավաքածուն

Մեր ժողովուրդը հաղթահարում է Խորհրդային Միության նոստալգիան. Նիկոլ Փաշինյան

Նորատուսում անցկացվել է նոր ուսումնական տարվան նվիրված օգոստոսյան ընդլայնված խորհրդակցություն

Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական ​​բանականության օգնությամբ

Մոսկվան և Կիևը հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին