5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Ալմաթի քաղաքում 2023 թ. փետրվարի 1-10-ը կազմակերպված Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադայի հաղթողներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ կրթաթոշակ կտրամադրվի 2 ոսկե, 5 արծաթե և 15 բրոնզե մեդալակիրների։
Ոսկե մեդալի արժանացած աշակերտներն են.
Միրաքյան Կամո - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա
Բարսեղյան Արեգ - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա
Արծաթե մեդալակիրներ.
Բաղդասարյան Վահան- Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա
Մկրտչյան Արեգ - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա
Ղազարյան Ալեն - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 10-րդ դասարան, մաթեմատիկա
Առաքելյան Մարիա - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա
Պետրոսյան Համլետ - «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան, ինֆորմատիկա
Բրոնզե մեդալակիրներն են.
Բադալյան Մերի- Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, մաթեմատիկա
Հասրաթյան Արեն - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա
Եղիազարյան Միքայել - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 10-րդ դասարան, մաթեմատիկա
Եգորյան Ծովակ - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 10-րդ դասարան, մաթեմատիկա
Գրիգորյան Վահագն - «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան, մաթեմատիկա
Անդրիասյան Հայկ - «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան, մաթեմատիկա
Դարբինյան Աղասի - «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան, մաթեմատիկա
Գրիգորյան Ալեքս - «Քվանտ» վարժարան, 9-րդ դասարան, մաթեմատիկա
Պետրոսյան Վյաչեսլավ - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա
Սարգսյան Տիգրան - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ինֆորմատիկա
Աբելյան Սամվել - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ինֆորմատիկա
Գեիկյան Ֆիլյա - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ինֆորմատիկա
Պարզյան Ռազմիկ- «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան, ինֆորմատիկա
Գևորգյան Գագիկ - «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան, ինֆորմատիկա
Ենգոյան Դավիթ - Գյումրու «Ֆոտոն» վարժարան, 12-րդ դասարան, ինֆորմատիկա
Նշվում է, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:
Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները՝
Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ
- առաջինկարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ, ●երկրորդկարգիդիպլոմակիրներին՝ամսական20.000դրամ,
●երրորդկարգիդիպլոմակիրներին՝ամսական15.000դրամ,
●եզրափակիչփուլերիայլմասնակիցներին՝ամսական10.000դրամ։
Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ
- առաջինկարգիդիպլոմակիրներին՝ամսական15.000դրամ,
●երկրորդկարգիդիպլոմակիրներին՝ամսական10.000դրամ,
●երրորդկարգիդիպլոմակիրներին՝ամսական7.500դրամ։
ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝
- առաջինկարգիդիպլոմակիրներին՝ամսական10.000դրամ,
●երկրորդկարգիդիպլոմակիրներին՝ամսական7.500դրամ,
●երրորդկարգիդիպլոմակիրներին՝ամսական5.000դրամ։